«Ռոմա»-ն հարձակվող Սեյդու Դումբիայի տեղափոխության հարցում ԲԿՄԱ-ի հետ հասել է համաձայնության: Ինչպես հայտնում են իտալական լրատվամիջոցները, խոսքը գնում է վարձակալական հիմունքներով իտալական ակումբ տեղափոխվելու մասին՝ հետագայում տրանսֆերն ամբողջական գնելու իրավունքով:
Աղբյուրը հայտնում է, որ ներկայիս դրությամբ բացակայում է ֆուտբոլիստի և իտալական ակումբի միջև համաձայնությունը: «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան մտադիր է կապ հաստատել Դումբիայի հետ և համոզել նրան միանալ իր ակումբին: