ԱԺ պատգամավորի որդին կալանավորվել է եվ տեղափոխվել բանտ.(ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը armlur .am-ին հայտնել է, որ հուլիսի 21-ին,Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Հովսեփյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Դալլաքյանի միջնորդությունը՝ ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու՝ Արտակ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանքը, ինչից հետո վերջինս  տեղափոխվել է “Վարդաշեն” քրեակատարողական հիմնարկ:
Գ. Շամշյանը հայտնել է, որ Ա. Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 183 հոդված 1-ին մաս (ավտոմեքենայի կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը, փախցնելը՝ առանց հափշտակելու նպատակի) և նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով), ինչպես նաև 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, կրելը, օգտագործելը) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը նաև հայտնել է, որ Ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանման տարածք է տեղափոխվել նաև “Մերսեդես Ջի” մակնիշի 005 ՕՕ 05 համարանիշի և նրա կողմից առևանգված “Վազ 2106”, և “ԳԱԶ 24” մակնիշի ավտոմեքենաները:
 




Լրահոս