«Ատլետիկո»-ն հավասարվեց «Բարսելոնա»-ին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հանդիպել է «Էյբարին» և վստահ հաղթանակ տարել՝ 3:1 հաշվով: Հաշիվն արդեն 7-րդ րոպեին բացեց Անտուան Գրիզմանը, այնուհետև դուբլի հեղինակ դարձավ Մարիո Մանջուկիչը՝ աչքի ընկնելով 23-րդ և 26-րդ րոպեներին: Նախավերջին րոպեին դաշտի տերերը կարողացան կրճատել տարբերությունը:

Այս հաղթանակի շնորհիվ «Ատլետիկո»-ն 47 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնա»-ին:

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Էյբար» – «Աթլետիկո»՝ 1:3

Ֆեդերիկո Պիովակարի, 89 – Անտուան Գրիզման, 7, Մարիո Մանջուկիչ, 23, 26




Լրահոս