11-ամյա դաշնակահար Իթըն Բորտնիկը համաշխարահային ռեկորդ է սահմանել` դառնալով աշխարհի ամենաերիտասարդ մենակատար երաժիշտը, ում անունով համերգային շրջագայություն է կազմակերպվել:
Տաղանդավոր տղան համերգներ է տվել Լաս Վեգասում` հանդես գալով Էլթոն Ջոնի, Բեյոնսեի և շատ այլ հայտնի երաժիշտների հետ:
6-րդ դասարանում սովորող դաշնակահարն իր առաջին շրջագայությունը կատարել է 9 տարեկանում եւ հենց այդ փաստով էլ պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Բորտնիկը սկսել է դաշնամուր նվագել արդեն 3 տարեկանում, նա ինքն է ծնողներին խնդրել, որ իրեն նվագել սովորեցնեն:
Այժմ նա պատրաստվում է թողարկել Itևs All About Music նոր սինգլն ու կրկին շրջագայության մեկնել: Ստացված ամբողջ հասույթը մեծ տաղանդով փոքրիկ երաժիշտը մտադիր է բարեգործության համար տրամադրել: