«Քաղաքակիրթ դիմակի տակ թաքնվող պաշտոնյաները թող իրենց պահեն անհեթեթ խոսքերը» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական պաշտոնյաներն իրավունք ունեն իրականացնելու միայն այնպիսի գործողություններ, որոնք լիազորված են ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով, իսկ սահմանադրությամբ կամ օրենքով արգելված է Արցախ գնալ և այնտեղ հայտնել քո ունեցած տեսակետը: Այսօր հրավիրած բացօթյա ասուլիսի ժամանակ այսպես խոսեց «Հիմնադիր խորհրդարան»-ի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը: Նրա խոսքով՝ երեկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի արած այն հայտարարությունը, թե ճիշտ չէ հայաստանյան խնդիրների մեջ ներքաշել արցախցիներին, աբսուրդ է:

«Այդ ֆեոդալական մտածելակերպով անհեթեթ արտահայտություններն այսօրվա քաղաքակիրթ դիմակի տակ թաքնվող պաշտոնյաները թող իրենց պահեն»,- ասաց «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահը:

Ավելին՝ Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս