“Բոնիլաթ” կաթնամթերք արտադրող ընկերությունում հայտնաբերվել են սննդի անվտանգության խախտումներ: Այդ մասին այսօր` հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը: Նրա տեղեկացմամբ` ստուգվել են եւ հոսքագծից, եւ պահեստից վերցված նմուշները: Միկրոբային ախտոտվածություն հայտնաբերվել է միայն պահեստից վերցված նմուշներում, հոսքագծից վերցված նմուշներում խախտումներ չեն եղել: Ըստ Բ. Պիպոյանի` պահեստն ամբողջովին ախտահարված է, կրկին վերցվել են նմուշներ, որոնց բաղադրությունը նորմայի սահմաններում է, թույլատրվել է գործունեությունը;
Ընկերությունը ամենայն հավանականությամբ կտուգանվի 300 հազար դրամով, ինչը նման դեպքերում առավելագույն տուգանքն է: