Առավոտ. 10 օրվա դին հակահիգիենիկ իրավիճակ է ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կողբացի փողոցի թիվ 2 շենքի նկուղում մահացած մարդու հոտն ու ,հետքերըե քանի օր է` բնակիչներին հանգիստ չեն տալիս: Բանն այն է, որ այս շենքի նկուղում մարդ էր բնակվում, սակայն մինչ նրա դին հայտնաբերել են` ամբողջ շենքով մեկ հակահիգիենիկ իրավիճակ է սկսվել: ,Առավոտիե հետ զրույցում բնակիչներից մեկի`Ալլա Գաբրիելյանի պատմելով`երբ անտանելի հոտ են զգացել, ահազանգել են ,Կենտրոն համայնքե համատիրություն և խնդրել, որպեսզի գան և տեղում պարզեն, թե որտեղից է հոտը, սակայն համատիրությունից բնակիչներին ուղղակի ,ցրել ենե. Դե, լավ, երևի աղբն է, կգան կտանեն, կանցնի: Բայց, ինչպես բնակիչներն են ասում` դա պարզապես աղբի հոտ չէր, իսկ բնակիչներին համատիրությունում ուղղակի լսել չէին ուզում:
10 օր գարշահոտության ու վխտացող առնետների հետ մի տանիքի տակ ապրելով` բնակիչներից մեկը ստիպված իր սեփական մեթոդներով պարզել է, որ իրենց նկուղում բնակվող ,բոմժըե մահացել է, և գարշահոտության պատճառը դա է: Բայց նույնիսկ փրկարար ծառայության այցելությունից և ,բոմժիե դին շենքից ,վերացնելուցե հետո էլ գարշահոտությունը չի վերանում: Կողբացի 2 հասցեի բնակիչները որոշել են բոյկոտել և ,Կենտրոն համայնքե համատիրությանը ոչ մի կոպեկ չվճարել` մինչև շենքի մուտքն ու նկուղը չբերվի անվտանգ ու հիգիենիկ վիճակի:
 




Լրահոս