Ժողովուրդ. Ստեփանակերտի օդանավակայանը շուտով կգործարկվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումն անվերջ ձգձգվում է: Վերջերս կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը նոր ժամկետի մասին էր հայտարարել`նշելով, որ ընդամենը մի քանի շաբաթ հետո օդանավակայանն առաջին ինքնաթիռը կընդունի: ,Ժողովուրդե-ը դիմել է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանին` տեղեկանալու, թե հստակ երբ է օդանավակայանը գործարկվելու: “Շուտով կգործարկվի: Ամեն ինչ պատրաստ է: Միայն մի քանի տեխնիկական մանրուքներ կան, որոնք շուտով կլուծվեն: Չեմ ուզում ժամկետ ասել: Նույնիսկ ինքնաթիռներն էլ են արդեն հասել: Ուղղակի ցանկացած օդանավակայանի վերագործարկման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ”,-բացատրել է մամլո խոսնակը:




Լրահոս