Հուլիսի 30-ին, ժամը 19.30-ին, Երևանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 5 հասցեի մոտ մոտոցիկլետը բախվել է նույն վայրում կայանված “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:



















































































