ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մարդատար մեքենա վարելու իրավունք ունեմ: Ուզում եմ վարորդական վկայականս փոխել եւ միջին բեռնատար («Գազել») վարելու իրավունք ստանալ: Ի՞նչ ժամկետում է այն տրվում, եւ ինչքա՞ն պետք է վճարեմ: Ասե՛ք նաեւ, թե ներկայում տրվող պլաստիկ վարորդական վկայականները արդյոք կիրառվում են արտերկրում (օրինակ՝ ՌԴ-ում):

Համլետ Հովսեփյան, 47 տարեկան, վարորդ

ՊԱՏԱՍԽԱՆ. Քննությունը հանձնելուց անմիջապես հետո ստանում են վկայական, որի համար պետք է վճարներ անել. տեսական քննություն հանձնելու համար՝ 3.000 դրամ, գործնականի համար՝ 3.000 եւ 10.000: Ինչ վերաբերում է արտերկրում կիրառվելուն, ասեմ, որ այն երկրները, որոնք կոնվենցիայի մեջ են, ուրեմն այնտեղ կիրառվում են այդ վկայականները: Օրինակ՝ Ռուսաստանը, Վրաստանը կոնվենցիայի անդամ են, եւ մեր տված վարորդական ազգային վկայականները գործում են այդ երկրներում, բայց սահմանափակ ժամանակում: Եթե նա ցանկանում է երկար ժամանակով մեկնել այլ երկիր, ուրեմն պետք է ստանա միջազգային վկայական, որն իրականացվում է առանց քննություն հանձնելու. ազգային վկայականի հիման վրա տալիս են միջազգային վկայական: Անհրաժեշտ է վճարել 12.000 դրամ, եւ կստանա 3 տարի ժամկետով վկայական, բայց ասեմ, որ դա Հայաստանում չի անցնում:

««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հ/կ-ի տնօրեն Էդիկ Հովհաննիսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զանգվածային արտագաղթը մարդկանց մղում է նախքան Հայաստանից մեկնելը որոշակի տարբերակների մասին մտածել օտար, ամայի ճամփեքին իրենց կենցաղը կազմակերպելու համար:




Լրահոս