Վիրահայերը կհանդիպեն «Պետական լեզվի մասին» օրինագծի հեղինակների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես գրում է «Грузия-online»-ը, փետրվարի 9-ին բացելով Թբիլիսիում խորհրդարանի շենքում հանդիպումը՝ Դավիթ Ուսուպաշվիլին ասել է, որ քաղաքացիական հանրության հայազգի ներկայացուցիչները «հյուրեր չեն հանդիսանում, քանի որ նրանք Վրաստանի քաղաքացիներ են»:

Հանդիպման ժամանակ քննարկվելու են ինքնավարության ու աշխատանքային միգրացիայի մասին օրինագծերը:

Բացի այդ, խոսք է գնացել երկքաղաքացիության մասին, ավելի վաղ տեղեկացվում էր, որ Սամցխե-Ջավախքի հայերը այդ հարցում որոշակի դժվարություններ են ունենում:

Դավիթ Ուսուպաշվիլին խոստացել է առանձին հանդիպում կազմակերպել «Պետական լեզվի մասին» օրինագծի հեղինակների հետ, որպեսզի ավելի մանրամասնորեն քննարկեն բոլոր արդիական հարցերը:

Հավելենք, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակը պետք է պաշտոնական այցով այցելեր Հայաստան փետրվարի 1-ին, սակայն հիվանդության պատճառով Դավիթ Ուսուպաշվիլիի այցը հետաձգվել է մինչ փետրվարի կեսերը:




Լրահոս