Շատ տգեղ է, երբ անձնապես վիրավորանք է հասցնում քաղաքական էլիտայի «ամենապատրաստված» անհատը. Արամ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հասցեին:

«Ես երբեք չեմ ընդունել ու չեմ ընդունում օլիգարխներին քաղաքականության մեջ…Չեմ ուզում քննարկել Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթի քաղաքական մասը…Դրա հարմար առիթը դեռ կունենամ: Սակայն ուզում եմ նշել մեկ բան` ես երբեք չեմ լսել որ Գագիկ Ծառուկյան անհատը որևէ քաղաքական դեմքի իր խոսքով անձնապես վիրավորի…Այդպիսի բան ես չեմ հիշում…Եվ շատ տգեղ է, երբ դա անում է քաղաքական էլիտայի «ամենապատրաստված» անհատը… »,-գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, նշել էր.«Տարի­ներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրա­պարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհե­թեթությունների դեմ՝ անձամբ փակե­լով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախա­դասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը»:




Լրահոս