Թուրքիան հայտարարել է՝ որ դեպքում կբացի Հայաստանի հետ սահմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի շեմին Թուրքիան ակտիվացրել է իր մերժողական քաղաքականությունն է ու փորձում է միջազգային հանրության աչքերին թոզ փչել:

Վերջին շրջանում հաճախ են տարբեր թուրք պաշտոնատար անձանց շուրթերից ՀՀ հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին հայտարարություններ հնչում: Մասնավորապես, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Թուրքիայում ապրող հայերը հանդիսանում են երկրի մի մաս ու չպետք է տառապեն Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների պատճառով»: Դավութօղլուն նաև հայտարարել է, թե Թուրքիան իբրև թե կենտրոնացած է հայերի հետ խնդրի լուծման վրա:

Վերջինիս ցինիզմը նաև հասել է նրան, որ հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանը, եթե ազատվի թեկուզ մեկ «ադրբեջանական» շրջան:

Վերջինս նաև անդրադարձել է ապրիլի 24-ին  Չանաքալե ճակատամարտի հարյուրամյակի կապակցությամբ պատրաստվող տոնակատարություններին և, ինչպես և կարելի էր սպասել, պնդել է, թե դրանք չունեն քաղաքական բնույթ:




Լրահոս