Կհաղթեմ Արթուր Աբրահամին, նա արդեն մեծ է. Փոլ Սմիթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի Փոլ Սմիթը հայտարարել է, թե նոկաուտի կենթարկի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին:

«Նա ասել է, որ ինձ նոկաուտի կենթարկի մինչեւ վերջին ռաունդը: Չեմ ցանկանում լսել նրան և վստահ եմ, որ կհաղթեմ Աբրահամին: Նա արդեն մեծ է և տարիքը լուրջ դեր կունենա:

Աբրահամը նախորդ անգամ էլ ասում էր, որ ինձ նոկաուտի կենթարկի, սակայն չկարողացավ: Չի կարողանա նաև այս անգամ: Ունեմ բոլոր նախադրյալները նրան նոկաուտի ենթարկելու և հաղթելու համար»,- նշել է Սմիթը:

Նշենք, որ Արթուր Աբրահամի եւ Փոլ Սմիթի մենամարտը կկայանա փետրվարի 21-ին Բեռլինում:




Լրահոս