ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹՂԹԻ ՀԵՏԵՎԻՑ
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ դիմել է Գյումրու ոստիկանության անձնագրային բաժանմունք՝ մշտական բնակության վայրի մասին տեղեկանք վերցնելու համար: Ենթադրվում է, որ Վարդան Ղուկասյանը ցանկանում է առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնի թեկնածու: Այս լուրը ոստիկանությունից ո՛չ հերքել են, ո՛չ էլ հաստատել, իսկ նրա խոսնակի հետ կապ հաստատել չհաջողվեց: Նշենք, որ Գյումրու քաղաքապետի պաշտոնում առայժմ առաջադրվել են ԲՀԿ-ից Սամվել Բալասանյանը եւ ՀՅԴ-ից Հովսեփ Սիմոնյանը:

ՏՈՒԳԱՆԵՑԻՆ
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր 10 մլն դրամով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: Միայն 5 մլն դրամով տուգանել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան 22/10 տան բնակիչ Սոս Հայրապետյանի դիմումի, եւս 5 մլն դրամով` Երեւան քաղաքի Աճառյան փողոցի 63, 65, 99/1, 99/2, 22, 85/2 առանձնատների սեփականատերերի դիմումների հիման վրա:
Համաձայն «Էլեկտրական էներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոնների»՝ 6 (10) կՎ լարման նոր սպառողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման աշխատանքների ավարտի եւ էլեկտրամատակարարման պայմանագիր կնքելու առավելագույն ժամկետները չեն կարող գերազանցել 6 ամիսը: Սակայն ժամկետները վաղուց լրացել են, իսկ աշխատանքները չեն կատարվել:
Հանձնաժողովը ՀԷՑ-ին պարտավորեցրել է երկշաբաթյա ժամկետում տուգանքը փոխանցել ՀՀ պետական բյուջե եւ 30 օրվա ընթացքում քաղաքացիների սպառման համակարգը միացնել էլեկտրական ցանցին կամ պատասխանել նրանց համապատասխան դիմումներին, ներկայացնել էլեկտրամատակարարման պայմանագիր կնքելու առաջարկ:

ՀԱՅՐԸ՝ ԱՂՋԿԱՆ
NEWS.am-ին հայտնի է դարձել բռնաբարության հերթական ահասարսուռ փորձի դեպքը: Օգոստոսի 6-ին 52-ամյա հայրը Հրազդանում փորձել է բռնաբարել 27-ամյա աղջկան, սակայն վերջինիս դիմադրության արդյունքում հանցավոր արարքը, բարեբախտաբար, չի հաջողվել: Նշենք, որ տղամարդն աղջկա հարազատ հայրն է, որը հարբեցող է եւ անցյալ տարի եւս նման փորձ է կատարել: Իսկ աղջկա մայրը մահացել է մի քանի տարի առաջ:




Լրահոս