Մադրիդի «Ատլետիկո»-ն բանակցություններ է վարում թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ: Նրանք ցանկանում են գործող պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականը:
10 օր առաջ Իսպանիայի մայրաքաղաք է ժամանել մասնագետի քույրը` Նատալիա Սիմեոնեն, ով էլ վարում է եղբոր գործերը: Նա հանդիպելու է մադրիդյան ակումբի ղեկավարների հետ և քննարկելու պայմանագրի ժամկետի երկարաձգման հնարավորությունը:
Քննարկվող կետերից մեկն էլ այն է, որ Դիեգոն պետք է ամբողջովին վերահսկի «Ատլետիկո»-ի տրանսֆերային քաղաքականությունը: