ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի 43-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը հայտարարել է, որ ամուսնանում է: Նրա ապագա ամուսինը սցենարիստ, ռեժիսոր 41-ամյա Ջասթին Տերուն է: Զույգը ծանոթացել է 2011-ին «Կիրք տեղի փոփոխության նկատմամբ» ֆիլմի նկարահանման ժամանակ: Դերասանուհին 2000թ. ամուսնացել էր հայտնի դերասան Բրեթ Փիթի հետ: Հինգ տարի անց նրանք ամուսնալուծվել էին: Ջ. Էնիսթոնին մեծ ճանաչում է բերել «Ընկերներ» հեռուստասերիալում Ռեյչել Գրինի դերը, որի համար նա արժանացել է «Էմմի» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների: Նրա համար ամենահաջողը եղել է 2003թ. էկրան բարձրացած «Ամենակարող Բրյուսը» ֆիլմում ունեցած դերը:




Լրահոս