«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Սամիր Նասրին հայտարարել է, որ իրենք չեն վախենում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի մրցակցից՝ կատալոնական «Բարսելոնա»-ից:
Նշենք, որ նրանց առաջին մրցավեճը կայանալու է փետրվարի 24-ին Մանչեսթերում:
«Հարգում ենք «Բարսելոնա»-ին, բայց չենք վախենում նրանից: Կատալոնացիներն ունեն հստակ խաղային փիլիսոփայություն: Երբ նրանք տիրում են գնդակին, ամեն ինչ ավելի դժվար է դառնում»,- նշել է նա: