Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում մարտերը ընդդիմադիրների և կառավարական զորքի միջև շարունակվում են և քաղաքում դեռևս չեն գործում ինտերնետն ու հեռախոսակապը: Լիբանանի “Ազդակ” օրաթերթի Դամասկոսի թղթակցին քիչ առաջ դժվարությամբ հաջողվել է կապ հաստատել Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նրանք տեղեկացրել են, որ այսօր առավոտյան շարունակվել են կրակոցներ հնչել Թիլել-Ժդայդե շրջանում, որը Հին Հալեպի թաղամաս է համարվում: Երեկ պայթյուն է տեղի ունեցել Հաջ Հաբիբ թաղամասում, որտեղ հայ բնակիչները հասել են օգնության` հրդեհը մարելու համար:
Այս պահի դրությամբ դժվար է հաստատել տարածված տեղեկությունները, թե այդ շրջաններն անցել են Սիրիական ազատ բանակի վերահսկողության տակ, քանի որ սիրիական կառավարական զորքը դեռ փորձում է վերահսկել այդ շրջանը:
Իսկ Դամասկոսի Մազզե շրջանում այսօր առավոտյան ուժեղ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Հայկական համայնքի որևէ բնակիչ այս երկու քաղաքներում չի տուժել:
tert.am