Բունդեսլիգայի նախագահ Ռայնխարդ Ռաուբալը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ն պետք է հատուցի ազգային առաջնություններին և ակումբներին` աշխարհի 2022 թվականի առաջնության ժամկետը փոփոխության ենթարկելու համար:
Ավելի վաղ կարծիք կար, որ մրցաշարն անցկացվելու է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Մնում է միայն, որ այդ որոշումը հաստատվի մարտի 19-20-ին կայանալիք ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ:
«ՖԻՖԱ-ն պարտավոր է հատուցել վնասները, որոնք կրելու են լիգաները: Եվրոպական բոլոր առաջնությունները պետք է միավորվեն և առաջ քաշեն այդ հարցը»,- նշել է նա: