WBC-ի նախագահ Մաուրիսիո Սուլեյմանը հայտարարել է, որ կազմակերպությունը չեմպիոնական հատուկ գոտի կպատրաստի Մեյվեյզեր – Պակյաո մենամարտի հաղթողի համար:
«Այս հատուկ իրադարձության համար ես կցանկանայի` լինի գոտի՝ թանկարժեք քարերով պատված: Սպասվում է շատ խոշոր իրադարձություն, որը հեռարձակվելու է ամբողջ աշխարհում»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Պակյաո-Մեյվեյզեր մենամարտը կայանալու է մայիսի 2-ին՝ Լաս-Վեգասում: