![](https://armlur.am/wp-content/uploads/2015/02/huge_2c88dde9-11a0-48d7-85da-e4c51272c8e6.jpg)
«Գազպրոմն» ու Թուրքիայի էներգետիկայի նախարարը համաձայնության են եկել այդ երկիր մատակարարվող ռուսական գազի գնի զեղչի շուրջ, այն կկազմի 10.25 %: Այսօր այս մասին հայտարարել է Թուրքիայի բնական ռեսուրսների ու էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք ռուսական գազի համար 10,25%-ի չափով զեղչ ենք ստացել»,- ասել է Յըլդըզը Անկարայում կայացած կոնֆերանսի ժամանակ:
2014 թ «Գազպրոմը» Թուրքիա է արտահանել 27.4 միլիարդ խորանարդ մետր գազ: Գազը մատակարարվում է «Երկնագույն հոսք» գազատարի միջոցով, որն անցնում է Սև ծովի տակով, ինչպես նաև Ուկրաինայով՝ տրանսբալկանյան գազատարով:
Ռուսաստանն ավելի վաղ հրաժարվել է «Հարավային հոսք» նախագծից, այդ թվում նաև ԵՄ ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: Փոխարենը որոշվել է կառուցել նոր գազատար դեպի Թուրքիա: