Նիկոլ Փաշինյան-ՀԱԿ վեճն անցել է թույլատրելիի սահմանը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ցանկացած վեճ, որի ժամանակ կողմերը խախտում են բարեկրթության կանոնները, տհաճ է ու մասնակիցներին վարկաբեկող: Անգամ ամուսինների վեճի մեջ մի սահման պիտի լինի, որն անցնելը պետք է համարվի անթույլատրելի: Մարդիկ միշտ պետք է թողնեն մի փոքրիկ կամուրջ՝ հարաբերությունները վերականգնելու համար: Եվ դա առաջին հերթին վերաբերում է քաղաքական գործիչներին, նախկին զինակիցներին: Այս առումով Նիկոլ Փաշինյան-ՀԱԿ վեճը, անշուշտ, անցել է թույլատրելիի սահմանը: Եվ այսօր կարեւոր էլ չէ, թե ով է առաջինը հատել այդ սահմանն ու այրել կամուրջները: Միշտ պետք է մեղադրել ավելի իմաստունին, ավելի շրջահայացին, տարիների ու կյանքի ավելի մեծ փորձ ունեցողին: Մանավանդ «իմաստունի» դեմ ելել է ոչ միայն տարիքով ու փորձով նրան մեծապես զիջող Նիկոլ Փաշինյանը, այլեւ ՀԱԿ-ի նախկին անդամներ, որոնք այս ուժի հետ ճանապարհ են անցել, զրկանքներ կրել, ծրագրեր կազմել, հավատացել ու սպասել նրա հաղթանակին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս