ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ցանկանում եմ տեխնիկա գնել ապառիկ տարբերակով: Արդեն քանի օր է, ինչ հայտնվել եմ տհաճ իրավիճակում: Բոլոր բանկերն ինձ մերժում են՝ պատճառաբանելով, որ ես չունեմ վարկային պատմություն:  Հիմա ուզում եմ իմանալ, թե ինչ կարող եմ անել: Եթե վարկային պատմություն չունեմ, ուրեմն չե՞մ կարող ապառիկ պայմաններով որեւէ բան գնել: Եւ ընդհանրապես, ի՞նչ ասել է վարկային պատմություն:

Արտակ Նավասարդյան, 25 տարեկան, մատուցող


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ի պատասխան Արտակ Նավասարդյանի հարցմանը՝ հայտնում ենք, որ ըստ «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի՝ Վարկային ռեգիստրի ստեղծման եւ Վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգ»-ի՝ վարկատուները պարտավոր են ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրին տրամադրել տեղեկատվություն բոլոր այն վարկերի վերաբերյալ, որոնց պայմանագրային գումարը գերազանցում է 1.5 մլն ՀՀ դրամին համարժեք գումարը կամ այն վարկերը, որոնք ունեն պայմանագրով նախատեսված ժամկետին չվճարված գումար կամ տոկոս՝ անկախ պայմանագրի գումարի մեծությունից: Այդ տեղեկատվությունը կուտակվում, պահպանվում է ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրում՝ ձեւավորելով վարկառուների անհատական վարկային պատմությունները:
շարունակելի

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, մեր ընթերցողն անհուսալի վճակում է հայտնվել եւ ճիշտ կանի՝ վարկ ստանալու մտքից ընդհանրապես հրաժարվի: Հայրենական բանկերի գործունեությանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած ոք կվկայի, որ մերժումների շղթան եթե սկիզբ է առել, ապա չի ավարտվելու:




Լրահոս