ԽԵՂԴՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի մոտ գտնվող լողափից երեկ դուրս է բերվել Զոլաքար համայնքի բնակիչ 17-ամյա Արաբո Շահբայանի դին: Արաբոյի ընտանիքը սոցիալապես անապահով է: Նրանք զբաղվում են հողագործությամբ: Արաբոն օգնում էր ծնողներին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանն ասաց. «Շատ համեստ, ճիշտ դաստիարակված տղա էր: Ափսոս, որ նման բան պատահեց իր հետ: Մեծի նկատմամբ հարգանքով էր: Հոգատար իր ծնողների հանդեպ»: Ջրափրկարարական ջոկատի հրամանատար գնդապետ Սամվել Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս տարի խեղդվողների թիվը կազմում է 7, որից երեքը ձմռանն են խեղդվել, իսկ 4-ը՝ ամռանը: Իրենց հաջողվել է փրկել 24 հոգու կյանք:




Լրահոս