Ժողովուրդ. Ես ծերունի եմ… ինքնաբացարկ եմ հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ “Ժողովուրդ”-ը գրել էր, որ Աբովյանի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն է առաջադրել նաև նախկին քաղաքապետը` անկուսակցական Կարո Իսրայելյանը, ում առաջադրումը ձևական բնույթ է կրում: Եվ ահա երեկ Իսրայելյանը ինքնաբացարկ ներկայացնելուց անմիջապես հետո զանգահարել էր “Ժողովուրդ”-ի խմբագրություն, որպեսզի տեղեկացնի այդ մասին: 
“Ես հենց նոր դիմումը ներկայացրի հանձնաժողով, ինքնաբացարկ եմ հայտարարել: Ես ծերունի եմ, իմ երիտասարդ կոլեգան պետք է իմ գործը շարունակի, երկուսս էլ քաղաքական ուժի ներկայացուցիչ ենք, բայց ինքը երիտասարդ է և պետք է շարունակի իր գործը: Ես իրա դեմը գնացողը չէի, ես արդեն 60 տարեկան մարդ եմ, իմ ժամն է գերեզման գնալու”,- եզրափակեց Իսրայելյանը: Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարո Գուլոյանն է, որն այս անգամ ևս առաջադրել է իր թեկնածությունը:




Լրահոս