Սեպտեմբերի 8-ին կայանալու է Խորովածի փառատոն 2012 -ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման” հասարակական կազմակերպությունը, “”Արենի” Փառատոն” հիմնադրամը, Ախթալայի քաղաքապետարանը եւ Լոռու մարզի մարզպետարանը,  ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, սեպտեմբերի 8-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում կազմակերպում են արդեն ավանդական դարձած Խորովածի չորրորդ միջազգային փառատոն-մրցույթը:
Փառատոնի կազմակերպման նպատակն է` ապահովել հայկական խոհանոցի ավանդական ուտեստների,  մասնավորապես,  խորովածի մասսայականացումը եւ տարածումը` հրապարակավ ներկայացնելով այն որպես հայկական խոհանոցի եւ խոհանոցային մշակույթի անբաժանելի մաս:Փառատոնը միտված է նաեւ զարգացնելու զբոսաշրջությունը համայնքներում՝ այս պարագայում Ախթալայում, ինչպես նաեւ, առավելապես ներգրավելով տեղի բնակչությանը՝ ապահովել վերջիններիս զբաղվածությունը:
Փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2009թ.-ին, անցած երեք տարիների ընթացքում ձեռք է բերել մեծ մասսայականություն եւ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտերկրում. Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում:
Խորովածի առաջին փառատոնին` 2009թ.-ին, մասնակցել են  ութ ռեստորաններ Հայաստանից եւ  2000 այցելու,  անցած տարի 2011թ-ին` Խորովածի երրորդ փառատոնին,  մասնակցել  25 ռեստորաններ` Հայաստանից եւ Վրաստանից,  եւ մոտ 15 000 այցելու աշխարհի տարբեր երկրներից:
Փառատոնի ընթացքում նախատեսվում են մի շարք հետաքրքիր միջոցառումներ:
Միջոցառմանը հրավիրված են նաեւ ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների,  զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:
Ավտոբուսների տոմսի արժեքն է՝ 5000 դրամ(երկկողմանի):




Լրահոս