Մարտի 14-ին, ժամը 01.00-ին սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 84/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 40-45 տարեկան, անձը չպարզված տղամարդու և դիմել փախուստի:
Տուժողը տեղում մահացել է:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները պարզել են մահացածի ինքնությունը՝ 1959 թ. ծնված Հովհաննես Հովհաննիսյան:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: