Իշխանությունները պատրաստվում են խորհրդարանի մեծ օրակարգում ներառել ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած նախագիծը: Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ չի բացառվում, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման առնչությամբ տեղի ունեցած սկանդալից հետո այս նախագծի շուրջ ՀՀԿ-ականները որոշակի շոու կազմակերպեն. ենթադրվում է՝ առաջին քայլը կլինի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից նախագծին դրական եզրակացություն տալը: Սակայն, նույն աղբյուրների վկայությամբ, ԱԺ-ն չի շտապի դրանք քվեարկել ու վավերացնել, այլ կպահի օրակարգում՝ որպես Ադրբեջանի դեմ ուղղված մահակ:
ԿՄՆԱ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ