Armlur.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը ճնշումների է ենթարկում քրեական աշխարհի ներկայացուցիչներին: Նաև գրել էինք, որ նրանցից ոմանք արդեն գաղթի ճանապարհն են բռնել:
Այսօր մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն`ոստիկանության կիրառած ճնշումների արդյունքում անցած գիշեր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Հայաստանը լքել է Ճակոյի եղբայրը` «օրենքով գող» Ռաֆոն:
Ի դեպ, տեղեկացանք նաև, որ մի քանի օր է, ինչ Հայաստանը լքել է Երրորդմասցի Լյովիկի մտերիմ ընկեր քրեական հեղինակություն Տույը` Արթուր Ղազարյանը, ով Երևանում շրջում էր զրահապատ մեքենայով: