ԼՂՀ նախագահը Սեյրան Օհանյանի հետ քննարկել է բանակաշինությանը վերաբերող հարցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն




Լրահոս