Սաշիկ Սարգսյանի մենաշնորհային բիզնեսը չի՞ վնասում տնտեսությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստուգումներ են անկացվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում, սակայն ոչ մի խախտում չի հայտնաբերվել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

«Մենք ամեն դեպքում չենք ստացել չարաշահումների որևէ փաստ: Ուսումասիրություններ կատարվել են, խախտումներ չեն հայտանաբերվել»,- ասաց Շաբոյանը:

Այն դիտարկմանը` եթե որևէ խախտում չի հայտնաբերվել, ապա ինչո՞ւ են վարորդները դժգոհում, Շաբոյանը նշեց. «Ես չգիտեմ, թե Դուք ի՞նչ նկատի ունեք, ինչի՞ց եք դժգոհ, դրա համար առաջարկում եմ` փաստեր ներկայացրեք»:

Լրագրողների այն հարցին, թե տեսախցիկների ոլորտում Սերժ Սարգսյանի եղբայրը` Սաշիկ Սարգսյանը, մենաշնորհ ունի, դա չի՞ վնասում տնտեսությանը, Շաբոյանը հայտարարեց. «Օրենսդրությամբ մենաշնորհների կամ խոշոր ընկերությունների գործունեությունը չի արգելվում: Ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում, մենաշնորհները և խոշոր ընկերությունները կարող են գործունեություն իրականացնել: Խնդիրը վերաբերում է չարաշահումներին, եթե կան չարաշահումներ, փաստեր ներկայացրեք, մենք կուսումնասիրենք»:




Լրահոս