1868 թվականի այս օրն է ծնվել ռուս մեծ գրող, սոցիալիստական ռեալիզմ գրական ուղղության հիմնադիր և քաղաքական ակտիվիստ Մաքսիմ Գորկին:
Գորկին ծնվել է Նիժնի Նովգորոդում։ 10 տարեկանում որբացել է։ 12 տարեկանում իր տատիկին գտնելու հույսով փախչել է տնից։ Փոքրիկ Գորկուն կրթել ու դաստիարակել է տատիկը։ Վերջինիս մահը շատ է ազդում Մաքսիմի վրա, այդ պատճաոռվ 1887թ. դեկտեմբերին նա ինքնասպանության փորձ է անում։
Երիտասարդ Գորկին ոտքով ճամփորդում է Ռուսական Կայսրության տարածքով, ողջ տպավորությունները հայրենիքից իր ստեղծագործություններում են տեղ գտել։
Երբ աշխատում էր գավառական լրագրերում, նրա կեղծանունն էր Иегудиил Хламида։ Նա սկսեց օգտագործել «Գորկի» (բառացիորեն՝ դառը) կեղծանունը 1892-ից, երբ աշխատում էր Թիֆլիսի «Кавказ» (Կովկաս) լրագրում։ Այդ անվանումը արտացոլում էր նրա աճող զայրույթը ռուսաստանյան կյանքից և դառը ճշմարտությունը խոսելու վճռականությունը։ Գորկու առաջին գիրքը, «Очерки и рассказы» (Էսսեներ և պատմվածքներ), 1898 -ին սենսացիոն հաջողություն ունեցավ, և այդպես սկսվեց նրա գրողի կարիերան։
Նա անընդմեջ գրում էր՝ համարելով գրելը ոչ այնքան գեղագիտական զբաղմունք, որքան բարոյական և քաղաքական գործունեություն, որ կարող է փրկել աշխարհը։ Նա նկարագրում էր ամենացածր խավի, աղքատ մարդկանց կյանքը՝ բացահայտելով նրանց դժվարությունները, նրանց նսեմացումը և բիրտացումը, ինչպես նաև նրանց կողմից ցուցաբերվող մարդկայնության նշանները։
Գորկին հրապարակայնորեն հակադրվում էր ցարական վարչակարգին և դրա հետևանքով բազմիցս ձերբակալվել է։ Գորկին ընկերացել էր մեծ թվով հեղափոխականների հետ, Լենինի մոտիկ ընկեր դարձել 1902-ին, երբ նրանք առաջին անգամ հանդիպել են։ 1902 -ին ընտրվել էր պատվավոր Գրականության Ակադեմիկոս, բայց Նիկոլայ II-ը այն չեղյալ հայտարարեց։ Ի նշան բողոքի` Անտոն Չեխովը և Վլադիմիր Կորոլենկոն լքեցին ակադեմիան։