Կաթողիկոսը համաներում կիրառելու խնդրագիր է ուղարկել նախագահին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետն օրերս հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Հանդիպումը կայացել է Էջմիածնում: Անդրադարձել են մեռելոցներին, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի համաներմանը: Երեկ արդեն լուր տարածվեց, որ կաթողիկոսը համաներում կիրառելու խնդրագիր է ուղարկել նախագահին, իսկ այսօր, կառավարության նիստում, Սուրբ Զատիկին հաջորդող երկուշաբթին կհայտարարեն ոչ աշխատանքային, փոխարենը կաշխատեն շաբաթ օրը:

Հովիկ Աբրահամյանը մտադիր էր սրբագրել Տիգրան Սարգսյանի ներդրած մեռելոցները ոչ աշխատանքային հայտարարելու ավանդույթը, քանզի տնտեսագետները կարծում են, որ դա վատ է ազդում երկրի վիճակի վրա»:




Լրահոս