Շիա ապստամբ հուսիտներն օգտագործում են Եմենի Ադեն քաղաքում ՌԴ դեսպանատան շենքը որպես իրենց գրասենյակ. Sputnik գործակալությանը հայտնել է Եմենի նախագահին հավատարիմ մնացած «Ժողովրդական հանձնաժողովների» ներկայացուցիչ Աբդ Ռաբբու Մանսուրու Հադին:
«Հուսիտները ներխուժել են Ադենում ՌԴ դեսպանատուն ու այն օգտագործում են որպես օպերացիոն կենտրոն ու ռազմաբազա»,- գործակալությանն ասել է ժողովրդական կոմիտեների ներկայացուցիչ Ահմադ ալ-Մայսարին:
Ադենի «Հունա Ադեն» լրատվական գործակալությունը, հղում կատարելով ականատեսներին, հայտնել է, որ հուսիտները ներխուժել են ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքն ու այն ավերակների վերածել:
Ներկայում հյուպատոսության աշխատանքը դադարեցվել է, բոլոր աշխատակիցները տարհանվել են Ջիբուտին: