Պատգամավորները փակել են Ռադայի տրիբունաները՝ պահանջելով Յացենյուկի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի խորհրդարանի շուրջ 20 պատգամավոր այսօր փակել է Գերագույն ռադայի տրիբունաները՝ պահանջելով ստեղծել հետաքննչական հանձնաժողով՝ կառավարությունում կոռուպցիայի հետաքննության համար: Պատգամավորները նաև պահանջում են հանձնաժողովի գործունեության ժամանակ ժամանակավորապես հեռացնել վարչապետ Արսենի Յացենյուկին իր պարտավորությունները կատարելուց. փոխանցում է ՌՒԱ «Նովոստի»-ն:

Ավելի վաղ Ուկրաինայի ֆինանսների նախկին  նախարար Նիկոլայ Գորդիենկոն մեղադրել էր Յացենյուկի կառավարությանը 7.5 միլիրադ գրիվենի (շուրջ 300 միլիոն դոլար) չափով բյուջետային միջոցների հափշտակման մեջ: Նրա խոսքերով՝ «Ուկրաինայում կոռուպցիոն սխեմաներն անձամբ ղեկավարում է վարչապետ Յացենյուկը»:

Հափշտակումների փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:




Լրահոս