Ամռան ամիսներին գազի ու էլեկտրաէներգիայի սականգները կբարձրանան. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արժույթի միջազգային հիմնադրամը ՀՀ կառավարությանն առաջարկել է բարձրացնել ամենակարիքավոր ընտանիքներին տրամադրվող նպաստի չափը: ԱՄՀ առաջարկը պայմանավորված է էլեկտրաէներգիայի և գազի սակագների հնարավոր բարձրացմամբ:

Այս մասին հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:
Վերջինս չկոնկրետացրեց, թե որքան են բարձրանալու սակագները, սակայն նշեց, որ իր տեղեկություններով՝ սակագների փոփոխությունները կարող են տեղի ունենալ ամռան ամիսներին:

Հորթոնը հայտնեց, որ իրենք տեղեկություններ ունեն ՀՀ կառավարության և ռուսական «Գազպրոմի» միջև տեղի ունեցող բանակցությունների մասին, որոնց նպատակը Հայաստանին մատակարարվող գազի գնի իջեցումն է: Թե ինչ արդյունքներ են տալիս այդ քննարկումները, ԱՄՀ-ն տեղեկացված չէ:

Այս կառույցը նաև չի հաշվարկել, թե գազի և էլէներգիայի սակագների բարձրացումը կոնկրետ ինչպիսի ազդեցություն կթողնի ընդհանուր գնաճի վրա, սակայն Մարկ Հարթոնի կարծիքով՝ գնաճի ցուցանիշը առաջիկայում ավելի բարձր կլինի, քան նախատեսված է բյուջեով»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս