ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ դեպի Շանհայ-Հոնգկոնգ չվերթի մեկ տոմսը ՀՀ պետբյուջեի վրա արժեցել է 1 մլն 693 հազար դրամ: Իհարկե, այդ գումարի կեսը չէր ծախսվի, եթե Էդվարդ Նալբանդյանն իր պատվից ցածր չհամարեր էկոնոմ կարգով թռչելը:
Բանն այն է, որ նշված գինը բիզնես կարգի մեկ տոմսի արժեքն է, իսկ նույն չվերթի էկոնոմ կարգի ավիատոմսը արժեցել է 850 հազար դրամ: Այսինքն՝ մարդիկ իրենց գործունեությամբ ամեն ինչ անում են, որ Հայաստանը եւ նրա բնակչությունը օր օրի աղքատանան, իսկ դրա դիմաց, որպես իրենց համար պարգեւ, շրջագայում են բացառապես բիզնես կարգով: