«Եթե Քարդաշյանին մեդալ շնորհեն, նստացույց կանեն». ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, այսօր կառավարության դիմաց պետք է բողոքի ակցիա անցկացվեր` ընդդեմ Քիմ Քարդաշյանի պետական մակարդակով ընդունելության:

Սակայն նախաձեռնության կազմակերպիչները բավարարվեցին` ՀՀ կառավարությանը նամակ հանձնելով: Նախաձեռնության անդամները լրագրողների հետ զրույցում նշեցին, թե բացասական բան չկա նրանում, որ Քիմ Քարդաշյանը եկել է Հայաստան, սակայն դեմ են նրան այդպիսի բարձր մակարդակով ընդունելուն:

«Մեր խնդիրն այն է, որ մեր կառավարությունը, պատկան մարմինները ինչ-որ շքանշաններ չհանձնեն Քիմ Քարդաշյանին: Պետք չէր` Հովիկ Աբրահամյանը պետական մակարդակով ընդուներ Քիմ Քարդաշյանին, որպես տղամարդ ես նրան հասկանում եմ, բայց նման բան չի կարելի»:

Իսկ «Սոցիալիստական շարժում» ՀԿ-ի ղեկավար Ռոբերտ Ահարոնյանն էլ նշեց, թե Քիմ Քարդաշյանին մեդալ շնորհելու դեպքում իրենք կառավարության շենքի դիմաց նստացույց կանեն:




Լրահոս