Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում ապրիլի 12-ին, 14-15-ին` առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, 13-ին և 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-ին` լեռնային շրջաններում` ձյուն:

Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 12-ին էապես չի փոխվի, 13-ին, 14-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևանում ապրիլի 12-ին, 14-15-ին` առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, 13-ին և 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:




Լրահոս