Պուտինի նախորդ այցի ժամանակ կալանավորվեց Շանթ Հարությունյանը, հիմա էլ` Ժիրայր Սէֆիլյանը. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարան»-ի և «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի ժամանակ այսօր ելույթով հանդես եկավ նաև կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

«Սա ցեղասպանությունից էլ վատ բան է, սա հենց ցեղասպանություն է:  Ո՞ւմ համար պետք է ճանաչվի ցեղասպանությունը և դրանից բխող բոլոր իրավական ու քաղաքական գործընթացները, Պուտինի ծառաների և ստրուկների համար, ահա թե ինչում է խնդիրը, մենք կրկին ստրկացած ենք, մենք կրկին գաղութ ենք»,- հայտարարեց նա:

Խզմալյանը հավելեց` ինչպես  Վ. Պուտինի նախորդ այցի ժամանակ կալանավորվեցին Շանթ Հարությունյանն ու նրա ընկերներy, այնպես էլ հիմա` ՌԴ նախագահի հերթական այցի շեմին կալանավորվեցին Ժիրայր Սէֆիլյանն ու նրա ընկերները:




Լրահոս