Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Beeline-ը կաջակցի Միրզոյանի անվան քառյակի շրջագայությանը Ռուսաստանում և Ֆրանսիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

18 ապրիլի 2015 թ., Երևան. Beeline-ը կաջակցի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի լայնածավալ համերգային ծրագրին:

Այսօր` 2015 թ. ապրիլի 18-ին, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում քառյակը ելույթ կունենա հայազգի հանրահայտ դիրիժոր և ջութակահար Ջորջ Փեհլևանյանի հետ, իսկ ապրիլի 21-ին կմեկնարկի քառյակի համերգային շրջագայությունը Ռուսաստանի, այնուհետև` Ֆրանսիայի քաղաքներում:

«Մշակույթը և արվեստն այն երկու հզոր գործիքներ են, որոնց միջոցով պատմական իրադարձությունները հնարավոր է առավելագույնս մատչելի կերպով ներկայացնել լայն հասարակայնությանը, այդ թվում` միջազգային հանրությանը: Որպես հեռահաղորդակցության առաջատար օպերատոր` Beeline-ը հատկապես կարևորում է աջակցությունն այն միջոցառումներին, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին: Կարևոր է, որ նմանատիպ մշակութային միջոցառումները նպաստեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ երիտասարդների և օտարերկրացիների իրազեկմանը, ինչպես նաև միջազգային ճանաչմանն ու  հետագայում նման ողբերգությունների կանխարգելմանը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ռուսաստանում Միրզոյանի անվան քառյակի համերգային շրջագայությունը տեղի կունենա ռուս-գերմանացի հայտնի դաշնակահար Միխայիլ Մորդվինովի մասնակցությամբ: Երաժիշտները համերգներով հանդես կգան. ապրիլի 21-ին` Յարոսլավլում, ապրիլի 22-ին` Մոսկվայում, ապրիլի 23-ին` Դուբնում: Համերգային ծրագրում ներառված  են Ռոբերտ Շումանի «Կվինտետ» և Էդուարդ Միրզոյանի «Թեմա վարիացիաներով» ստեղծագործությունները: Քառյակը համերգով հանդես կգա նաև Կալուգայում:

«Ռուսաստանում և Ֆրանսիայում տեղի ունենալիք համերգային շրջագայությունը չափազանց կարևոր է մեզ համար, և մենք գիտակցում ենք պատասխանատվության խորին զգացումը ռուս և ֆրանսիացի հանդիսատեսի, ինչպես նաև այդ երկրներում բնակվող մեր հայրենակիցների առջև: Մենք շնորհակալ ենք Beeline-ին հետևողական ու երկարաժամկետ հովանավորության համար, ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնում «Տաշիր» ընկերությունների խմբին մեր երաժշտական անձնակազմին աջակցելու համար, մասնավորապես, 2014 թ. հոկտեմբերին երաժշտական մրցույթում, որտեղ մենք նվաճեցինք առաջին մրցանակը մեր երկրի համար», – նշեցին Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի երաժիշտները:

Ռուսաստանյան համերգային շրջագայությունը կավարտվի ապրիլի 28-ին Մոսկվայում` Ստաս Նամինի Երաժշտության և դրամայի թատրոնում: Հանդիսատեսին կներկայացվի Միրզոյանի անվան քառյակի, ասմունքող Աննա Միքայելյանի և «Գրականության դասեր» մոսկովյան գրական ակումբի համատեղ ծրագիրը:

Ռուսաստանյան համերգներից հետո քառյակը շրջագայության կմեկնի Ֆրանսիա: Քառյակի երաժիշտները հայազգի հանրահայտ դիրիժոր և ջութակահար Ջորջ Փեհլևանյանի հետ հանդես կգան Փարիզ, Տուկե և Բապոմ քաղաքներում: Բոլոր երեք համերգները նվիրվում են Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին:

unnamed (1)

unnamed (2)

unnamed (3)

unnamed




Լրահոս