Ես և «Հրազդան» մարզադաշտի ողջ կոլեկտիվը անչափելի վշտի մեջ ենք. Աշոտ Աղաբաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամեն առավոտ, ուղիղ 40 տարի «Հրազդան» մարզադաշտն արթնացել ու իր օրը սկսել է անզուգական մարզիկի, հրաշալի ֆուտբոլիստի պարտադիր ներկայությամբ ու ղեկավարությամբ: Թերևս մարզադաշտի գույներն այսօր նրա կորստով խամրեին, եթե խորապես համոզված չլինեինք, որ մեր սիրելի Քեհեյանի հոգին բացակա չի գրանցի արդեն որպես պատվավոր ցմահ տնօրեն: Ես և «Հրազդան» մարզադաշտի ողջ կոլեկտիվը անչափելի վշտի մեջ ենք: Մենք տխուր ենք ավագ ընկերոջ, մեր ազգի ու մեր պարծանքի կորստով: Մենք սգակիր ենք, բայց մխիթարված՝ նրա ընկերակցությունը վայելածի, նրա մարդկային որակն ու տեսակը ճանաչածի գիտակցումով: Իսկական հայ էր մեր Քեհեյանը, որի ընտանիքն էլ զերծ չէր մնացել թուրքական մահիկի մահացու հարվածներից: Բայց նա շատ գեղեցիկ էր վերընձյուղվել իր փայլուն սերունդով:

Մենք մխիթարված ենք լինելու նրա հավերժ ներկայությամբ, նրա խոսքի և ապրած ազնիվ կյանքի համուհոտով:

Խաղաղություն ու անխռով հանգիստ քեզ Մայր հողում, սիրելի Լևոնիչ»:

Հիշեցնենք, որ մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Հարություն Քեհեյանը:




Լրահոս