Ֆուտբոլիստը որակազրկվել է խաղի ժամանակ մրցակցին կծելու պատճառով (վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիդերլանդների թագավորական ֆուտբոլի միությունը 10 խաղով որակազրկել է ԴԵՏՕ սիրողական ակումբի ֆուտբոլիստ Ջերի վան Ստային՝ մրցակցին կծելու համար, այս մասին հայտնում է Daily Express-ը:

Տուժած Թոմաս Սմեդեմը Ֆեյսբուքում կծածի հետքերով լուսանկար է հրապարակել:

«ԴԵՏՕ-ի հետ դերբիի ժամանակ մարզիկը կծել է մեջքս: Ստոր ու վախկոտ քայլ: Ցավոք, մարզիչն ու դատավորը չհամարձակվեցին նրան հեռացնել դաշտից: Նման մարդիկ տեղ չունեն ֆուտբոլում»,-գրել է Սմեդեմը լուսանկարի մեկնաբանությունում:

Վան Ստան պնդում է, որ միջադեպը եղել է պատահական:




Լրահոս