Գյումրիում դաժանաբար սպանվել են մայր և դուստր. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում սպանության նոր դեպք է գրանցվել: Իրենց բնակարանում՝ Մհեր Մկրտչյան 38 ա շենքի 29 բնակարանում դանակի բազմաթիվ հարվածներով մայր ու դուստր են սպանվել: Ցայգը հաղորդում է, որ մայրը 1926 թվականին ծնված Քնար Շահումյանն է, դուստրը՝ 1964 թվականին ծնված Ալվարդ Շահումյանը: Այս պահին դեպքի վայրում են իրավապահներն ու քննիչները:

Նախնական տեղեկությունների համաձայն, բնակարանը տակնուվրա է արված:

Դեպքի հետ կապված շրջանառվող վարկածներ կան, սակայն նախաքննության շահերից ելնելով չեն բարձրաձայնվում:

Դեպքի վայրում է եղել ՇՄ ոստիկանապետ Գրիգոր Ամիրխանյանը, ով լրագրողի հարցին, թե նախնական ինչ տեղեկություն կարող է հաղորդել, նշել է, որ դեպքի վայրի զննություն է իրականացվում, վերևում աշխատում է քննչական խումբը, մանրամասներ այս պահի դրությամբ հաղորդել չի կարող:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

1429390310_11095219_927558237314299_1910991461_n 1429390331_1 (1)




Լրահոս