«Արմավիր» ՔԿՀ-ում Հովհ. Մանուկյանը զրուցել է դատապարտյալների հետ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ապրիլի 18-ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Նախարարը մարզային այցը սկսել է շրջայցով՝ աշխատանքային օրվա սկզբում այցելելով մարզկենտրոնի նոտարական գրասենյակ, ՔԿԱԳ տարածքային բաժին և պետական ռեգիստրի գործակալության տարածքային գրասենյակ: Շրջայցի ընթացքում նախարարն ու նրան ուղեկցող նախարարության պաշտոնատար անձինք զրուցել են հանրային ծառայությունների գրասենյակներ այցելած քաղաքացիների հետ, նրանցից հետաքրքրվել սպասարկման որակից և աշխատակիցների վերաբերմունքից:

Հովհաննես Մանուկյանն առանձնազրույց է ունեցել և մի շարք հարցել քննարկել տարածքի նոտարների, ՔԿԱԳ բաժնի և պետական ռեգիստրի գործակալության աշխատակիցների հետ, ինչին հետևել են փաստաթղթաշրջանառության և տեխնիկական առանձին թերացումների անհապաղ վերացման, ինչպես նաև բնակչության տեղեկատվության մատչելիությանը նպաստող ճանաչողական նյութերի մշտական թարմացումները ապահովելու մասին հանձնարարականներ:

Այցի շրջանակում Հովհաննես Մանուկյանն այցելել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ հանդիպել է մարզի դատավորներին, լսել դատաիրավական բարեփոխումներին և իրավակիրառ պրակտիկային առնչվող դատավորների բարձրացրած բազմաբնույթ հարցեր: Դատավորների հետ քննարկվել են նաև առանձին իրավական ակտերի մշակման ընթացքին նրանց ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության հիմնախնդրի օրենսդրական կարգավորման հնարավորությունները:

Նախարարի հաջորդ կանգառը Արմավիրի մարզպետարանն էր, ուր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ միասին Հովհաննես Մանուկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների և մարզի տարբեր համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են մարզի բնակավայրերի բնակիչներին հուզող և արդարադատության նախարարության գործառույթներին առնչվող բազմաբնույթ հարցեր: Նախարարը խորհրդակցության ընթացքում նշել է, որ ՀՀ վարչապետի հանձնարությամբ նախարարները որոշակի պարբերականությամբ լինում են մարզերում՝ ոլորտային խնդիրները տեղում վերլուծելու, խնդիրներն արձանագրելու և դրանց արագ լուծում տալու նպատակով: «Մեր նախարարության հանրային ծառայություններ մատուցող գրեթե բոլոր գրասենյակների հետ դուք, ձեր համայնքների բնակիչները պարբերաբար առնչվում եք և մեր համար կարևոր է լսել ձեր կարծիքը՝ հասկանալու համար, թե քաղաքացիների սպասարկման որակն էլ ավելի բարելավելու համար ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ»,- նշել է արդարադատության նախարարը:

Խորհրդակցության մասնակիցները նախարարի ուշադրությունը հրավիրել են հիմնականում ՔԿԱԳ համակարգին առնչվող որոշ գործառույթների իրականացման արդյունավետությանը, առանձին ընթացակարգերի պարզաբանման անհրաժեշտությանը, քննարկվել են պետական ռեգիստրի գործակալության իրավասությունների ոլորտին առնչվող որոշ հարցեր: Նախարարը պատասխանել է բոլոր հարցադրումներին՝ հանձնարարելով իր աշխատակազմին հետևողական լինել բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ: Մարզային խորհրդակցության մանրամասներին, ինչպես նաև տեղի բնակչությանը հուզող մի շարք այլ հարցերի նախարարն անդրադարձել է մարզային ԱԼՏ հեռուստատեսության «Բազմակետ» հաղորդաշարին տված հարցազրույցում:

Այնուհետև արդարադատության նախարարը Արմավիրի մարզպետի ուղեկցությամբ այցելել է Ջանֆիդա համայնք, որտեղ մասնակցել է Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված խաչքարերի օծման արարողությանը: Նույն գյուղում նախարարն այցելել է նաև 1915 թվականի ցեղասպանությունը վերապրած Կնյազ Շիրինյանի ընտանիքին: 103-ամյա Կնյազ Շիրինյանը, որը բնակվում է որդու ընտանիքի հետ, չի դժգոհել առողջութունից, ջերմ զրույցի է բռնվել և նախարարի այն հարցին, թե ի՞նչ բարի խորհուրդ ունի երիտասարդներին, պատասխանել է, որ մարդն այնպես պետք է ապրի, որ միշտ սպասված լինի, իսկ մահվանից հետո բարի խոսքով հիշեն: Կնյազ Շիրինյանին առողջություն մաղթելով՝ նախարարը մեկնել է , որտեղ սովորում են զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներ: Դպրոցի սաները նախարարին ընդունել են շատ ջերմ և անմիջական: Երեխաների կազմակերպած ինքնատիպ միջոցառումից հետո նախարարն ու երեխաները նվերներ են փոխանակել և հրաժեշտ տվել միմյանց: Մարզային այցի վերջին կանգառը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկն էր: Նախարարը ծանոթացել է նորաբաց հիմնարկի բնակեցման ընթացքին, եղել բնակելի գոտում, զրուցել դատապարտյալների հետ: Հովհաննես Մանուկյանը շրջել և ուսումնասիրել է նաև հիմնարկի նոր մասնաշենքերի կառուցման աշխատանքների ընթացքը՝ հատկապես ուշադրություն դարձնելով նախագծային և շինարարական աշխատանքների ընթացքում քրեակատարողական հիմնարկներին ներկայացվող Եվրոպական չափանիշների պահպանմանը: Քրեակատարողական հիմնարկում շրջայցի արդյունքներով նախարարը տեղում մի շարք հանձնարարականներ է տվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը և կառուցապատող-շինարարին:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

11062097_965741600117067_359579300116759556_n

11149296_965741650117062_5527605933952077566_n

11149340_965741573450403_5944674965164967116_n

11150596_965741620117065_5903691053756303917_n

11148327_965741763450384_610255410161414044_n




Լրահոս