Ամեն տարի հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը նշվում է ժպիտի համաշխարհային օրը (World Smile Day): Այս հիանալի տոնի գոյությամբ մենք պարտական ենք նկարիչ Հարվի Բելին, ով 20-րդ դարի կեսին բնակվում էր ԱՄՆ-ում: Նրա ստեղծագործությունը ոչնչով աչքի չի ընկել՝ քննադատները նրանով երբեք առանձնահատուկ չեն հետաքրքրվել: Սակայն ինչ-որ մի օր նրան դիմեցին State Mutual Life Assurance Company of America ապահովագրական ընկերության ներկայացուցիչները՝ խնդրելով մտածել ինչ-որ վառ ու անմոռանալի խորհրդանիշ՝ ընկերության այցեքարտը: Նա պատվիրատուներին առաջարկեց այն, ինչ այսօր հայտնի է “սմայլիկ” անվանումով՝ ժպատացող դեղին դեմք:
Ժպիտի համաշխարհային օրն առաջին անգամ աշխարհում տոնվել է 1999թ.: Օրվա կարգախոսն է՝ Do an act of kindness. Help one person smile: