Ադրբեջանում զինվորն անզգուշությամբ ինքն իրեն է կրակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության Նախիջեւանի ինքնավար հանրապետության տարածքում տեղակայված զորամասերից մեկի զինվոր Թորգուլ Գուլիեւն իրեն ամրակցված ավտոմատ զենքից կրակել է իր վրա, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նշվում է, որ զինվորն իր վրա կրակել է “անզգուշության” պատճառով: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետի տեղակալը հաստատել է փաստը: Զինվորի վիճակը կայուն ծանր է: Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների “Դոկտրինա” կենտրոնի տվյալներով` 2012-ի սկզբից մինչ օրս ադրբեջանական բանակը 75 զինծառայող է կորցրել, 71-ն էլ վիրավորվել են:




Լրահոս