Այս տարվա մայիսի 9-ին՝ հաղթանակի օրը, մեկը զանգել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս եւ գուժել. «Ալլո, ալլո, ազգային անվտանգությունից Կառլեն Անտոնյանն է, ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում` 3-րդ հարկում՝ պատուհանագոգին դրված ծաղկամանի մեջ, էլեկտրական ռումբ է տեղադրված»: Ոստիկանները խառնվել են իրար, ստուգել ահազանգի իսկությունը, սակայն պարզվել է, որ զանգողը 45-ամյա Վադիմ Ջաղինյանն է, ռումբ էլ չկա: Այդպես էլ բռնել ու մեղադրանք են առաջադրել Վադիմին՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար, ինչը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: Դատը՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում:
Ասա՝ Վադի՛մ, մեծ տղա ես, ինչո՞ւ ես չարաճճիություն անում…
ԱԼԼՈ, ԱԱԾ-ԻՑ ԿԱՌԼԵՆՆ Է…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ