Անգլիայի հավաքականի պաշտպան Կրիս Սմոլինգը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Այս մասին գրված է անգլիական ակումբի թվիթերյան էջում:
20-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը։ Նախորդ պայմանագիրն ավարտվելու էր 2016թ. ամռանը։ Սմոլինգը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում հանդես է գալիս 2010 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 24 հանդիպման և խփել 4 գնդակ: